Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հավատում եմ մարդկային չընկճվող ոգու կարելիությանը

Հավատում եմ մարդկային չընկճվող ոգու կարելիությանը
08.05.2025 | 13:01

Հայրս ու մայրս ծնվել էին դժնդակ 1937 թվականին: Երկուսն էլ 4 տարեկան էին, երբ սկսվեց պատերազմը: Մայրս այլևս չէր տեսնելու իր հորը, իսկ հորական պապս 2 տարի անց պիտի վիրավորվեր Կովկասյան ճակատում: Իմանալով, որ պապս հոսպիտալում է, տատս հորս շալով կապում է իր մեջքին ու ճամփա է ընկնում դեպի Մոզդոկ քաղաք…

Մանկություն չտեսած ծնողներս անհնարինն էին անում, որ մենք ճաշակենք իրենց չունեցած քաղցր երջանկությունը: Բայց նրանք երկուսն էլ մահացան դարձյալ պատերազմող երկրում…

Կասեք՝ ճակատագիր է: Ես չեմ հավատում ճակատագրին: Բայց փոխարենը հավատում եմ մարդկային չընկճվող ոգու կարելիությանը, որ անընդմեջ հարվածներ է կրում, սակայն դեռ շարունակում է ներուժ գտնել, հավատալ ու մաքառել իր գոյության իրավունքի համար: Ու առաջ է գնում: Առաջ է գնում…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6710

Մեկնաբանություններ